ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Արյունոտ սուլթան Համիդը և Ժեխապետ Նիկոլը

Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Արյունոտ սուլթան Համիդը և Ժեխապետ Նիկոլը
30.04.2026 | 11:00

Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը 19-րդ դարում արգելեց Օսմանյան կայսրությունում հիշատակել Արարատ լեռը, որովհետև Արարատը հայերի ինքնության և ազատության խորհրդանիշներից էր:

Հիշեցնեմ, որ Արարատ լեռն այդ ժամանակ Թուրքիայի կազմում չէր:

21-րդ դարում Հայաստանի «ինքնիշխան» ժեխապետը արգելեց Հայաստանում հիշատակել Արարատ լեռը, որը հայերի ինքնության և ազատության խորհրդանիշներից է: Հիշեցնեմ, որ Արարատ լեռը ՀՀ կազմում չէ:

Այսպիսով, պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Արյունոտ սուլթան Համիդը և Ժեխապետ Նիկոլը:

Սրանց միավորում է երկու բան.

- երկուսի երակներում էլ մասամբ հայի արյուն է հոսել:

- երկուսն էլ ատել են հայերին, ատել են հայերի ինքնությունը, պատմությունը, սիմվոլիզմը, սպանել ու գաղթական են դարձրել հազարավոր հայերի:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3992

Մեկնաբանություններ